Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպման արդյունքում

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպման արդյունքում
06.04.2016 | 11:53

Կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվելապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ: Այդ մասինկառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Երեկ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳԽ պետերը և ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլև ընդհանրապես ղարաբաղյան պատերազմի համեմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, նրանց ԶՈՒ-ի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաև ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»,- ասաց Օհանյանը:

Նրա խոսքով՝ աննախադեպ է եղել հակամարտող կողմերի պատրաստության աստիճանը, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր ուղղություններում: «Ակնհայտ էր նաև ագրեսիայի բնույթը, որովհետև նույնիսկ եթե նրանք ասում են, թե պատասխանում են մեր գործողություններին, դրանք նախօրոք նախապատրաստված և ոչ համաչափ քայլեր էին: Աննախադեպ է նաև Ադրբեջանի զինծառայողների դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂ տարածքում: Հումանիտար տեսանկյունից ևս ակնհայտ էր ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումները, գլխատումը հակառակորդի կողմից»,- ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով ՝ այս օրերին ակնհայտ դարձավ մեր երկրի հասարակական համախմբումը, կամավորական շարժումը վերածնունդ ունեցավ, իսկ հայկական երկու պետություններում առկա է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ: Նախարարն ընդգծեց զինվորների և կամավորների հերոսությունները, որոնց արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: «Այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պ աշտպանության խորքում: Հարավում, կենտրոնում և հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով, որ պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, սպաների, կամավորների սխրանքի առջև, որքեր կարողացել են բարձր պահել ՊԲ ստորաբաժանումների պատիվը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիտարկմամբ՝ ԼՂ ՊԲ փոխօգնության պայմանավորվածության շրջանակում ՀՀ-ից կամավորական շարժման, ինչպես նաև միջոցառումների իրականացման պայմաններում ՊԲ մարտունակության աստիճանը, կարողությունները, դասավորվածությունը, ծավալումը՝ համապատասխան հատվածներում, թույլ են տալիս ասելու, որ հայկական կողմը պատրաստ է հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելմանը, արձագանքմանը և դեռ ավելին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանն էլ շեշտեց, որ հակառակորդի այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ